25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պապիլոման չար վիրուս է, և 72 երկրում կատարվում է այդ պատվաստումը

ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանի ներկայացմամբ՝ այս ամիսներին եղանակը ավելի մեղմ է, և թեև կան  սուր վիրուսային հիվանդություններ, սակայն անցած տարվա հետ համեմատ դրանք երկու-երեք անգամ ավելի քիչ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ հիվանդների հստակ թիվ հնարավոր չէ ասել, քանի որ ամեն մի հարբուխի դեպքում չէ, որ անձը դիմում է տեղամասային պոլիկլինիկա, որպեսզի հաշվառում կատարվի։ «Այսինքն՝ այդ թվերն իրականությունից բավականին հեռու են լինում: Մենք ունենք միջին համեմատականը, որը ես՝ որպես մասնագետ, տեսնում եմ, որ անցած տարվա համեմատ ավելի պակաս է»,-ասաց նա:

ՀՀ գլխավոր համաճարակաբանն ասաց, որ այս տարի ևս առողջապահության նախարարությունը բավականին մեծ քանակի պատվաստանյութ է բերել գրիպի դեմ և խոցելի խմբի բուժաշխատողները պատվաստվել են: Ինչ վերաբերում է թունավորումներին, նա նկատեց, որ բավական խստացված է հսկողությունը, հատկապես մանկապարտեզներում, դպրոցներում:

Անդրադառնալով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանը՝ Արա Ասոյանն ասաց, որ այդ վիրուսը արգանդի վզիկի քաղցկեղ է առաջացնում: «Այն չար վիրուս է, և 72 երկրում կատարվում է այդ պատվաստումը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ