07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կողմ կլինեի՝ աջ ղեկով մեքենաներին արգելեն տաքսի ծառայություններ մատուցել

 «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ, համակարգող Արթուր Խաչատրյանն ասում է, որ ոստիկանության ներկայացրած ցուցանիշները, որ վթարային իրավիճակներում 10 տոկոս դեպքերը աջ ղեկով մեքենաների պատճառով են, չի համապատասխանում իրականությանը: «Ցանկացած տիպի տրանսպորտային միջոցի կայանման և երթևեկության ժամանակ վարորդն առաջնորդվում է հայելիներով, և դրանք կապ չունեն աջ ղեկի հետ»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա:

Ըստ նրա՝ աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելելը նպատակ ունի երթևեկությունը թեթևացնել: «Բայց այդ ճանապարհով հարց չեն լուծում»,-նկատեց նա:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն էլ նկատեց, որ մեր երկրում երթևեկության տեսանկյունից դժվարություն կարող են առաջացնել միայն տաքսի ծառայություն մատուցող մեքենաները:

«Ես կողմ կլինեի, որ, օրինակ, աջ ղեկով մեքենաներին արգելեն տաքսի ծառայություններ մատուցել, որովհետև վարորդի կողքից իջնողն այս դեպքում մեքենայից դուրս է գալիս ու անմիջապես երթևեկության գոտում է հայտնվում: Մեզանում միակ խնդիրը սա կարող է առաջացնել, բայց դրա հետ կապված դնել ու բոլորին արգելել, անհիմն եմ համարում», – նշեց նա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ