Ազգային ժողովը Կառավարության գերին չի, չէ՞
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու անդամ Արտակ Զեյնալյանն այսօր արտահերթ նիստի օրակարգի ո ընթացակարգի ընդունումից առաջ հայտարարեցիչն, որ շատ կարճ ժամանակ է տրվում նման կարևորագույն օրենքների քննարկման համար, ինչը Կառավարության սխալ աշխատանքի արդյունքն է:
Քվեարկության ժամանակ սակայն ընդամենը 4 հոգի դեմ քվեարկեց: Դրանից հետո «Ելքի» մեկ այլ անդամ Էդմոն Մարուքյանն ընդգծեց. «Տանել նման օրենքները նման քննարկման սխալ է: Ազգային ժողովը Կառավարության գերին չէ, մենք չե՞նք կարողանում ասել, որ օրենքները 1 ամիս շուտ ուղարկեն, սենց չի լինի, պարո՛ն Բաբլոյան ջան»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միացավ վերոնշյալ դիտարկումներին, թե կառավարությունն այս գործելաոճն է որդեգրել, որն անընդունելի է: «Ես հասկանում եմ, որ 21-րդ դարն արհեստական ինտեկելտի դար է, բայց դա դեռ ՀՀ չի հասել, ովքեր հանդիսանում են կոճակ սեղմող դակելու համար, միգուցե շատ են այդպիսիները, բայց «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը այդ «սրբազան» պարտքը կատարելու ջատագով չեն»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց՝ առաջարկում է շարունակել աշխատանքաները, քանի որ քվեարկություններն արդեն արել են: «Ավարտել ենք արդեն, ըստ դրանց էլ պետք է աշխատել, յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն արտահայտում է քվեարկությամբ, ավելորդ կրքերի բորբոքումը շահեկան չէ հենց մեր իսկ աշխատանքների համար, 4 հոգի է ընդամենը դեմ քվարկել»,-նկատեց նա:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շարունակեց աշխատանքները: