20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատերազմի վտանգ կա. 168 Ժամ

«Ինձ համար բացահայտում էր Սերժ Սարգպանի դիտարկումն այն մասին, որ ոչ մի կոնկրետ կետի շուրջ կողմերը չեն բանակցում: Սա բացասական հանգամանք է, քանի որ գործընթաց դեռ չի սկսվել: Այն փաստը, որ նախարարները մեկ շաբաթ առաջ Վիեննայում հանդիպեցին, և հանդիպումը տևեց ութ ժամ, տպավորություն ստեղծեց, թե նախարարները, ինչ­պես այդ մասին բացահայտ ադրբեջանական կողմն էր նշել հանդիպումից հետո, քննարկելու թեմաներ, կետեր ունեն, և այդ քննարկումները դրական հունով են ընթացել:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել էր, որ կողմերն էական հարցեր են քննարկել միմյանց դիրքորոշումները մոտեցնելու նպատակով: Դրանից ավե­լի վաղ թե Սերգեյ Լավրովը տարածաշրջանում, թե ԵԱՀԿ ԱԽ համանախագահները նշել էին, որ սեղանին կան փաստաթղթեր, դրույթներ, որոնք կողմերը կարող են քննարկել: Սակայն տրամաբանությունն ուղղոր­դում է մտածել, որ առանց վստահության մթնոլորտի հնարավոր չէ քննարկել խաղաղ համաձայնագրի առանձին դրույթները»,- այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին:

Նրա խոսքով, եթե վստահության մթնոլորտ չձևավորվի, ինչպես Հայաս­տանն է ակնկալում, չսկսվեն բանակցություններ դրույթների շուրջ, ինչպես Ադրբեջանն է ցանկանում, իրավիճակը բանակցություններում կրկին կբախվի փակուղուն: Նրա կարծիքով՝ պետք է երկու կողմի պահանջները մասնակիորեն ընդունվեն, իրականացվեն, որպեսզի հետագա բանակցություններն արդյունա­վետ լինեն: Ըստ նրա հակառակ դեպքում պատերազ­մի վտանգը կա, և դա երևում է կողմերի հայտարարու­թյուններում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ