Ինչպես պահպանել կրծքերի տեսքը
Կանացի կուրծքն արագ է “ծերանում”, հատկապես մի քանի հղիություններից հետո, սակայն ճիշտ խնամքի եւ հորմոնաթերապիայի արդյունքում կարելի է վերականգնել կրծքերի նախկին տեսքը եւ նույնիսկ ավելի գեղեցկացնել: Բացի հղիությունը, կան նաեւ այլ գործոններ, որոնք նպաստում են կրծքերի “ծերացմանը”: Դա ալկոհոլը եւ ծխախոտն են, ինչպես նաեւ մարմնի քաշի բարձր ինդեքսը եւ կրծքերի մեծ չափսը: Սակայն այժմ գիտնականները գտել են կրծքերի վերականգնման գաղտնիքը` առանց պլաստիկ վրահատության դիմելու: Հետազոտությունն անց են կացրել Քլիվլենդի համալսարանի պլաստիկ վիրաբույժները: Հետազոտությանը մասնակցել են 25-74 տարեկան 161 երկվորյակ կանայք: Գաղափարը կայանում էր նրանում, որ նրանք գենետիկ տեսանկյունից նույն կրծքերն ունեն: Յուրաքանչյուր կնոջը հարցեր են ուղղել նրանց կենսակերպին վերաբերող` ծխելու, ալկոհոլ օգտագործելու, սպորտով զբաղվելու, հղիությունների քանակի, ինչպես նաեւ կրծկալ կրելու փաստի եւ կրծքերի խնամքի մասին: Այնուհետեւ կանանց կրծքերի լուսանկարները գնահատել են անկախ փորձագետները: Նրանք ուսումնասիրել են մաշկի գույնը, կրծքերի ձեւը, չափը, սակայն կրծքերի գեղեցկության միասնական չափանիշ չի եղել: Այն կանայք, ովքեր պարբերաբար խնամել են իրենց կրծքերը, ավելի գեղեցիկ կրծքեր են ունենցել, քանի որ մաշկի խնամքը թույլ է տալիս երկարացնել նրա երիտասարդությունը: գեղեցիկ կրծքեր են ունեցել նաեւ այն կանայք, ովքեր հորոմնոթերապիա են անցել: Բացի այդ, իհակադրություն տարածված կարծիքի, այն կանայք, ովքեր կրծքով են կերակրելիս եղել իրենց երեխաներին, ավելի գեղեցիկ եւ մեծ կրծքեր են ունեցել, քան նրանք, ովքեր խուսափել են կրծքով կերակրելուց: չէ՞ որ կերակարելու ժամանակ են արտադրվում հորմոններ, որոնք պահպանում են կրծքերի երիտասարդությունը: