30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

4.5-5 տոկոս տնտեսական աճն ամոթալի թիվ է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը կարծում է, որ վերջին շրջանի գնաճն սպասելի էր. ԵՏՄ-ում  լինելով պայմանավորվածություններ կային, որ մաքսատուրքի հետ կապված փոփոխություններն սկսեն աշխատել 2018 թվականից: «Հայտնի էր, որ այս տարածքում գործելով՝ պիտի այդ թանկացումները տեղի ունենային, այդ թվում առաջին անհրաժեշտության ապրանքների կտրվածքով: Կան նաև ակցիզային դրույքաչափերի մեծացումներ: Երրորդ հանգամանքը արտաքին տրանսֆերտների ծավալն էր, չորրորդը՝ դոլարն ու եվրոն արժևորվում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմնն ասաց նա:

Պատգամավորը նաև վստահ չէ, որ 2018 թվականին ունենալու  ենք ցցուն հաջողություն. «Էլի պետք է գոտիները ձգած ռեժիմում գտնվենք, միգուցե կլինեն նախադրյալներ Կառավարության քայլերով, որ արդեն հաջորդ տարիների դրական միտումներ ամրագրենք»,-նկատեց նա:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հավելեց, որ այն, ինչ մատուցվում է հասարակությանը որպես գնաճ, սխալ է, նախ պետք է ներկայացնել առաջին 10 ապրանքները, որոնք ամենաշատն են օգտագործում: Ըստ նրա՝ կան աշխատող աղքատներ, և եթե սա էլ հավելենք, բնակչության կեսը չի կարող վազագույն զամբղյուղը ձեռք բերել այն գներով, որ կա:

Նա նաև կարևորում է ԿԲ վարած դրամավարկային քաղաքականությունը, բայց միայն այդ քաղաքականութամբ գնաճը զսպել հնարավոր չէ, քանի որ մենք ներմուծող երկիր ենք 1/3 հարաբերակցությամբ: Մանասերյանի խոսքով՝ պետության կարգավորիչ ու վերահսկիչ դրույթները պետք է զգացվեն հասարակության մեջ, եկամուտների աճը շատ հետ է ընկնում գների իրական աճից:

Ինչ վերաբերում է նախանշված 4.5 տոկոս տնտեսական աճին, ապա Թ. Մանասերյանն ընդգծեց. «4.5-5 տոկոս տնտեսական աճն ամոթալի թիվ է, Արցախում երկնիշ թվով տնտեսական աճ է, գնացեք ու այնտեղ տեսեք, տարին կփակվի 17 տոկոս տնտեսական աճով, ու սա դեռ սկիզբն է, այսինքն՝ մեր տնտեսության որոշ ղեկավարներ պետք է ոչ թե հպանցիկ այցելեն Արցախ, այլ հետևոական աշխատանք տանեն, օրինակ վերցնեն: Հայաստանն ունի շատ ավելի ներուժ՝ տնտեսական աճն ավելացնելու համար, իսկ նախանշված թիվը նվազագույնը պետք է լինի: Եթե ուզում ենք այս աշխարհում մեր տեղն ունենալ, ավելի հետ ենք ընկնում: Ծրագրերի, գաղափարների դեֆիցիտ չկա, կա նախաձեռնողականության ու լուրջ աշխատանքի դեֆիցիտ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ