Քաղաքապետի իմիջը՝ ծակ տանիքո՞վ
Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը գովազդի կարիք չունի եւ իր համաքաղաքացիներին էլ չի խնդրել որեւէ հեռուստաընկերությամբ պաշտպանել իրեն:
Հիշեցնենք, ըստ լրատվամիջոցների, արտաշատցիները պիտի գովեն քաղաքապետին, որ իրենց տանիք է տալիս՝ հանելով հյուրանոցից: “Հարցը վաղուց կար: Հյուրանոցի սեփականատերը հանում էր էդ մարդկանց, խնդրեցինք մի քանի տարի հետաձգի տեղահանումը:
Քաղաքապետարանը հնարավորություն չուներ կացարանով ապահովելու: Հիմա տեղավորում ենք մանկապարտեզի շենքում, որը չի գործում: Հիմա լա՞վ բան եմ արել, թե՞ վատ”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում հարցրեց քաղաքապետը:
“Այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ գովազդ, ժողովուրդը դիմել ա` մենք օգնել ենք: Եթե ես օգնել եմ իմ համաքաղաքացուն, նշանակում ա իմիջս եմ բարձրացրե՞լ”,-ասաց քաղաքապետը` հերքելով տեղեկությունը, որ շենքն անմխիթար վիճակում է` “ինքներդ եկեք տեսեք”:
Ժողովուրդը կասեր` առանց կրակ ծուխ չի լինում: