13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նման հայտարարություններ անելը որևէ կերպ չի կարող արդարացվել. Մարուքյանը՝ ՀՀԿ-ականներից

«Նման հայտարարություններ անելը որևէ կերպ չի կարող արդարացվել, նման աղքատության ցուցանիշ ունեցող երկրում նման պահվածքը, նման հայտարարությունները չեն կարող արդարացվել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ ի պատասխան հարցին, թե աջակցում են ֆեյսբուքցիների պահանջը, թե ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը պետք է հրաժարական տան՝ աղքատության վերաբերյալ իրենց հայտարարությունների համար:

Պատգամավորների հայտարարությունների հետ կապված՝ Մարուքյանը շեշտեց՝ պատգամավորը չի կարող հետապնդվել որևէ հայտարարության համար, եթե այն իր մեջ զրպարտում չի պարունակում: «Նրանք այն պատգամավորներն են, ում ընտրել են մարդիկ՝ ՀՀԿ-ին ընտրելով, թող տեսնեն, թե ում են ձայն տալիս, բոլորս գիտենք չէ ՝ ոնց են ձայն հավաքում Հանրապետականները, գնալ, նրանց ընտրել ու նեղվել, որ նման հայտարարություն են անում, այդպես չէ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ