07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Համայնքապետերը թալանել են, ինչպես կարողացել են՝ առանց հանգստանալու, շունչ քաշելու. Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը համարում է, որ նախագահ Սարգսյանի ելույթը՝ համայնքապետերի հետ կապված սպասված ելույթ էր: «Երկար տարիներ բոլորս գիտեինք, որ ունենք գող, թալանչի համայնքապետեր, նրանք մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների, գյուղերի անշարժ գույքերը սեփականաշնորհել են, թալանել են, ինչպես կարողացել են, առանց հանգստանալու, շունչ քաշելու, հարց է առաջանում՝ լավ էս մարդն ամեն ինչ օրինակա՞ն  է անում, միջնորդել են ու այս մարդկանց ներել են»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ նախագահն ասում էր՝ ներել ենք այն համայնքապետերին, ովքեր որոշ լիազորություններ չարաշահել են, որովհետև ՏԻՄ-ը պետք է կայանար: «Ես համաձայն եմ, որ կարող են թերություններ լինել, բայց նման ձևով թալանը չէ, որ պետք է կայացնի ՏԻՄ-ը, կայացել է թալանչիների մեծ խմբավորում, որ ամեն ընտրության ժամանակ իր ծառայությունն է մատուցել»,-նշեց նա:

Վերջինիս խոսքով՝ թալանչիներն այն մարդիկ են, ովքեր ՀՀԿ անդամ են, ում իշխանությունն ամենաբարձր մակարդակով ներել է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ