28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պատերազմի դեպքում Թուրքիան կներքաշվի ղարաբաղյան կարգավորման մեջ. 168 Ժամ

Ներկայումս Ռուսաստանին թեև ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան և անկանխատեսելի է, և կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը:

Թուրքիան կշարունակի միջամտել: Ամենայն հավանականությամբ այդ միջամտությունը կհաջողվի միայն այնպիսի դեպքերում, ինչպիսին ապրիլյան դեպքերն էին, այսինքն` եթե լինեն բախումներ, այլապես բանակցային գործընթաց, որը և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի ազդեցության տակ է, նման միջամտություն չի թույլատրվի»,-թերթի հետ զրույցում այս մասին ասել է ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով օրերս կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ու բանակցային գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Նա կարևորել է ԱՄՆ պետքարտուղարի վերջին մի քանի հայտարարությունները, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորմանը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ վերջին շրջանի պասիվության ֆոնին կարևոր էր ամերիկյան կողմի աջակցությունը շփման գծում հատուկ միջոցառումների իրականացմանը:

«Կարևոր եմ համարում նաև երեք երկրների միասնական դիրքորոշումը, որը զսպիչ դերակատարություն ունի կողմերի համար: Բեկման հնարավորություն դեռ չեմ տեսնում: Այնուամենայնիվ նախարարները և նախագահները պետք է հանդիպեն, Մինսկի խումբը պետք է աշխատի, որպեսզի առանձին երկրների նախաձեռնությունների արդյունավետությունը պակասի: Այդ ձգտումների մասին ես շատ եմ խոսել, ոչինչ չի փոխվել: Ռուսաստանը դեռ փորձելու է ստանալ Ադրբեջանը, այդ ժամանակ պետք է աչալուրջ լինել»,- ընդգծել է Փոլ Գոբլը: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ