Հավի միս գնելիս շատ զգույշ եղեք /տեսանյութ/
Արդեն նախորդիվ հայտնել ենք՝ հավի մսի շուկայի վերաբերյալ, ինչպես հայտնի է, վերջին օրերին մտահոգիչ հրապարակումներ եղան, ավելին՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծեց՝ ուսումնասիրություններ է անցկացրել: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ 9 նմուշներից 5-ն ուտելու պիտանի չեն:
Անդրադառնալով այս թեմային՝ Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ հավի միս գնելիս սպառողը պետք է աչալուրջ լինի։
«Բացի այդ՝ դեմ եմ, որ սլաքը ուղղում են միայն մի կողմի վրա․ եթե խնդիրները ներկրված թռչնամսում են հայտնաբերվել, չի նշանակում, որ մեզ մոտ իդեալական է: Պետք է գործնականում քննարկել, թե ինչպես այդ թռչնամիսը հայտնվեց մեր շուկայում», – ասաց Արմեն Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։