13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը լռում․ սենսացիոն խախտումներ հավի մսի շուկայում

Հավի մսի շուկայի վերաբերյալ, ինչպես հայտնի է, վերջին օրերին մտահոգիչ հրապարակումներ եղան։
այսօր անդրադառնալով այս թեմային՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծեց՝ ուսումնասիրություններ է անցկացրել: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ 9 նմուշներից 5-ն ուտելու պիտանի չեն:

«Հայտնաբերվել են մանրէաբանական խախտումներ և սալմոնելա, ինչն արդեն արտադրական ցանցի հետևանք է: Գրեթե բոլոր հավերն ունեցել են մակնշման հետ կապված խնդիրներ, այսինքն իրացման ցանցում վերահսկողության չի եղել: Հավի մսի մեջ  առկա էին նաև հակաբիոտիկների՝ լևոմիցիտինի, տետրացիլինի խմբի մնացորդներ»,- նշեց բանախոսը։

Վերջինս շեշտեց՝ սննդի  հետ կապված՝ մեր երկրում օրեցօր վերահսկողությունը թուլանում է։
«Ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ լիազոր մարմինը չի էլ արձագանքում խախտումների վերաբերյալ հայտարարություններին․ լավ, գյուղնախարարությունը չգիտի՝ սարմոնելան ինչ վտանգավոր է, առողջապահության նախարա՞րն էլ չգիտի: Ինչո՞ւ է Առողջապահության նախարարությունը լռում»,-ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ