14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի  զինված ուժերին պատկանող 20 ռազմական ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյունը տեղակայվել է թուրք –սիրիական սահմանի մոտ: Ըստ թուրքական «Dunyabulteni» լրատվակայքի համաձայն՝ ավտոմեքենաները տեղակայվել են Սիրիայի սահմանամերձ Հաթայ նահանգում:

Թուրքական «Haberler» լրատվամիջոցն էլ հայտնում է, որ  Թուրքիայի Մալաթիա նահանգից Սիրիայի հետ սահման են ուղարկվել 5 հատ «Fırtına» տեսակի հաուբիցներ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ազգային  անվտանգության խորհրդի վերջին նիստում քննարկվել էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին նահանգում ռազմական գործողություններ սկսելը:

Հավելենք, որ պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում Սիրիայի քրդական ուժերին: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ