Պավլիկ Մանուկյանի կողմից Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանելու գործով դատավորը հայտնի է
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» անվանելու գործն ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Գործով դատավորը Սերգեյ Մարաբյանը:
Ըստ մեղադրանքի՝ Պավլիկ Մանուկյանը դատական նիստի ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:
Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը «Սասնա ծռերի» գործով դատական նիստին Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» էր անվանել: