29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես չեմ կարող լսել բաշիբոզուկների և ենիչերների». «Սասնա ծռեր»-ը դատարանում ըմբոստացել են

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ դեկտեմբերի 5-ին  շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի  11 անդամի  գործով դատական նիստը: 

Նիստի ժամանակ  նախագահող դատավոր Արթուր Օհանյանը հայտարարել է , որ սկսվում է գործով դատաքննությունը եւ մեղադրողներին խնդրել է  ընթերցել մեղադրական եզրակացության մասը։

Մի քանի ամբաստանյալների մեղադրական եզրակացությունն ընթերցելուց հետո ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ)  ոտքի է կանգնել  և հայտարարել, որ ինքը չի կարող լսել նման անհեթեթություններ. «Իմ մոտ տենց ա, ես չեմ կարող լսել բաշիբոզուկների եւ ենիչերների»։

Դատավորը հորդորել է  Մարտիրոսյանին նստել, սակայն վերջինս հրաժարվել է։ Դատարանը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել՝ հեռացնելով նիստերի դահլիճից։

Ամբաստանյալներ Արամ Մանուկյանը եւ Արայիկ Հակոբյանը նույնպես ցանկացել են լքել դատական նիստերի դահլիճը:

Դատավորը ընդմիջում է հայտարարել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ