29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մահացել է Ռուբեն Հասրաթյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո՝ 74 տարեկանում մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը։

Ռուբեն Հասրաթյանը ծնվել է 1943 թ. սեպտեմբերի 24-ին, Երեւանում։ Նա պետական եւ հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին է։

1967 թվականին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1972 թվականներին աշխատել է «Երեւաննախագիծ», 1972-1991 թվականներին եւ 1997 թվականից՝ «Հայպետնախագիծ» (1980-1991 թթ. եւ 1997 թվականից՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար) ինստիտուտներում, 1991-1997 թթ.՝ Երնորոգնախագիծ ինստիտուտի տնօրեն։

Ռուբեն Հասրաթյանի համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 եւ թիվ 6 թաղամասերի կառուցապատումը (1981-1986), Գյումրիի (1982), Երեւանի «Էրեբունի» (1983, Սոֆիայի «Բիենալե-87» մրց.) օդանավակայանները, Երեւանի թեթեւաթլետիկայի ծածկած մանեժը (1977), կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը (1989) եւ Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը (1989-1991)։

Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1977), «Տարվա լավագույն կառույց» (1984) համամիութենական ստուգատեսների դափնեկիր է։

Ռուբեն Հասրաթյանը 2004 թվականին Երեւանում տեղադրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարի ճարտարապետն է, նաեւ 2008 թվականին Երեւանում տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանի ճարտարապետներից մեկը։

Նա 2012 թվականին Երեւանում տեղադրված «Վարք հավերժության» քանդակի ճարտարապետն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ