25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեր, ցույց տուր ինձ, թե ե՞րբ է իմ վախճանը

Ամեն բացվող առավոտ փաստում է Աստծո ներկայությունը, և շատ  կարևոր է, որ մենք զգանք դա հենց արթնանալիս: Չմտածենք, որ այդպես  էլ պետք է լիներ. այո, լույսը բացվում է ամեն օր, սակայն կան մարդիկ,  որ այսօրվա լույսը այլևս չտեսան… Երբեմն որոշ հաղորդումների  ժամանակ լսում ենք այսպիսի մի տարօրինակ հարց. «Ի՞նչ կասեիք, եթե հանդիպեիք Աստծուն»:

Իրականում մենք ամեն քայլափոխի հանդիպում ենք Աստծուն, հիվանդի, մուրացկանի, տկարի, մեր մերձավորների, աշխատանքային ընկերների, հարևանների և այլոց միջոցով, ինչու չէ նաև մեզ շրջապատող ամեն ծառ ու ծաղկի միջոցով: Ինչպես որ վարվում ենք նրանց հետ, դա էլ ասում ենք Աստծուն:

Մենք մեկ անգամ միայն կկանգնենք Աստծո առջև դատաստանի ժամանակ, իսկ այդ պահին արդեն Աստված պիտի ասի, և ոչ թե մենք: Պատշաճ է, որ մենք մեր ասելիքը ասենք մեր գործերով, քանի դեռ ապրում ենք, որպեսզի Աստծո հետ հանդիպման ժամանակ միայն շնորհակալություն հայտնենք այն բարիքների համար, որ տվել է մեզ, և ասենք Տեր Աստված իմ կարողությունների չափով ջանացի ծառայել, իսկ արդյունքը միայն Քեզ է հայտնի…

 Մեր օրը կառուցենք սաղմոսերգուի այս խոսքերով.. Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզուովս չմեղանչեմ»։ «Տեր, ցույց տուր ինձ, թե ե՞րբ է իմ վախճանը, եւ որքան է կյանքիս  օրերի թիվը, որպեսզի իմանամ, թե ինչքան կորուստ եմ ունեցել»։ Արդարեւ, մարդ շրջում է ինչպես մի ուրվական. բայց իզուր է նա տագնապում, գանձ կուտակում՝ չիմանալով, թե ում համար։

Սաղմոս 38

Իրոք մեր անցկացրած յուրաքանչյուր օրը առանց Աստծո,  մեծ կորուստ է մեր կյանքում:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ