28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Կինն ու տղամարդը բռնության ենթարկվեն, ապաստարանում այդ օրը որոշեն իրար մխիթարել…»

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերամշակված օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը նկատեց, որ  օրենքը գյուղական համայնքներում վատ հետևանքներ է ունենալու:
Նա նշեց, որ գյուղում երբ մի աշխատողի ընտանեկան հարց էր լինում, ուզում էին քննարկել կոլեկտիվում, շատ ծանր էին տանում: «Ասում էին` դուք ով եք, որ մեր հարցը քննարկեք, մենք մեր ընտանեկան հարցերը կլուծենք»,-ասաց նա:

Վանիկ Ասատրյանը կանխատեսեց, որ եթե մի փոքր բան լինի, գյուղում հարևանը հարևանին էլ չսիրի՝ անմիջապես  ոստիկանի է հայտնելու: 

Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ասաց, որ զավեշտալի է ձևակերպումը, թե օրենքն ուղղված է ընտանիքում համերաշխության վերականգնմանը: «Երբևէ չեմ մտածել, որ օրենքով կարելի է համերաշխություն վերականգնել, սա նույն բանն է, որ ասես` օրենք` ընտանիքում բարձր տրամադրություն ապահովելու համար, կամ օրենք, որպեսզի վերհիշեն բարիդրացիական հարաբերությունները ընտանիքում, կամ օրենքում ամրագրել, որ այս երեկո տրամադրության անկում չլինի»,-նշեց նա:

Այնուհետև շարունակեց, թե չնայած ինքը հարգանք ունի ոստիկանության համակարգի նկատմամբ, բայց նաև չի կարող չկիսել իր մտավախությունները: «Այդ մասին խոստովանություն է արել նաև ոստիկանապետը, որ քիչ չեն ոստիկանությունում շարժական զանգվածները մարդու կերպարանքով, որ իրենց լիազորություններն առիթից օգտվելով չարաշահել են քաղաքացիների նկատմամբ»,-ասաց նա և հիշեցրեց անցյալ տարվա դեպքը, երբ ընտանիքում բռնությունից տուժած կինը ոստիկանություն էր դիմել, նրան 3-4 ժամ սպասեցրել էին, քանի որ պետը չէր եկել: «Արդյունքում` տարբեր հարցեր էր ստացել ոստիկաններից, որոնք դիմումին չեն վերաբերում»,-ասաց նա:  

Գևորգ Պետրոսյանը նաև հարց ուղղեց, թե օրենքը ընդունելուց հետո ինչպես են ոստիկանները երկու ասում արագ վերապատրաստվելու: «Մանավանդ որ ասում են` պետական բյուջեում գումար չկա, դեռ մի հատ է աջակցության կենտրոն են բացում: Հաշվարկ էլ չեն արել` ինչ միջոցներ են պետք»,– ասաց նա` կանխատեսելով, թե ապաստարաններում շատ հավանական է սեռային տարբերությունների գզվռտոցներ լինեն: «Այդ ապաստարանում չի՞ կարող մի կին մի տղամարդու հետ մնալ, եթե երկուսն էլ բռնության են ենթարկվել, այդ օրը որոշեն իրար մխիթարել, ի՞նչ է սպասվում, այս ամենը ծախս է, ու ոչ մեկ ցույց չի տալիս դա»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, թե նախագծի նախկին տարբերակը քննադատություն էր առաջացրել, և ինքն էլ քննադատել է որոշ դրույթների մասով, քանի որ այն կարող էր այլ կերպ մեկնաբանվել:

«Ինչպես օրինակ, որ եթե չթողնեմ իմ  անչափահաս երեխային յոթից հետո դուրս գա, կարո՞ղ է դա առիթ տալ, որ ես նրա ազատությունները սահմանափակում եմ, կամ եթե երեխայիս ձեռքից պլանշետը վերցնեմ սա տնտեսական բռնությո՞ւն է, թե՞ ոչ: Հիմա ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը այս փոփոխությունների հստակեցման արդյունքում ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես տնտեսական բռնություն, այս հարցը մեկընդմիշտ հանեք»,-հայտարարեց նա: 

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ այս օրենքը ոչ միայն բացառում է, այլև արգելում է երեխային բաժանել ծնողից, լինի դա ապաստարանում, թե այլ տեղ։ «Սա բացառվում է: Բացառվում է նաև անձի կամքին հակառակ իրեն ապաստարան տեղավորելը: Բացառվում է, որ անձի  կամքին հակառակ ինքը գնա դատարան և պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշում հայցի: Մնացած որոշումների վերաբերյալ սահմանվել է համաչափության սկզբունքը»,- ասաց Թովմասյանը: 

Նշենք, որ նախագիծը հանձնաժողովը դրեց քվեարկության և 1 դեմ, 7 կողմ ձայների հարաբերակցությամբ ներառվեց առաջիկա ԱԺ  քառօրյայի օրակարգ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ