19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Խանդոյանին հետ կբերեն

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը:

Մեղադրող դատախազը ներկայացրեց Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի մեղադրանքը: Երբ դատախազը սկսեց հրապարակել Արայիկ Խանդոյանի մեղադրանքը՝ վերջինիս շահերի պաշտպան՝ Արայիկ Պապիկյանը միջնորդեց  վերջինիս վերադարձնել դահլիճ:

«Էտ մարդը չի ուզում դահլիճում լինել: Դուք վստա՞հ եք, որ Ձեր պաշտպանյալը նորից չի խանգարի նիստը»,-նկատեց դատավորը:

Դատավորը որոշեց հրապարակել մյուս ամբաստանյալների մեղադրանքը, մինչև Խանդոյանի նկատմամբ կիրառված սանկցիայի ժամկետը լրանա:

«Թե չէ սանկցիան կդառնա անիմաստ»,-եզրափակեց դատավորը և կարճ ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ