04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սա Ադրբեջանի կողմից ահազանգ է. 168 Ժամ

Թերթը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ: 

-Պարոն Աբրահամյան, նոյեմ­բերի 24-ին Բրյուսլում ստորագրվեց ՀայաստանԵվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը, որում նաև աջակ­ցություն է հայտնվում ՄԽ շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Սա ի՞նչ նշանա­կություն կունենա ԼՂ խնդրի լուծման հարցում։

-Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում մինչ համաձայնագրի ստորագրումն էլ հստակ էր, դրա մասին բազմիցս հնչել էր ԵՄ տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։ Համաձայնագրում ըստ էության վերահաստատվեց այդ դիրքորոշումը։ Նման կարևոր փաստաթղթում Հայաստանի արտաքին քաղա­քական օրակարգի կարևորագույն հարցերից մեկի շուրջ ամրագրում պետք է լիներ, և դա եդավ ԵՄ դիրքորոշման վերահաստատման տեսքով։

ԵԺԿ գագաթաժողովի հռչակագրում խոսվում է նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և ժնևի պայմանավորվածությունների մասին։ Այսինքն՝ ոչ միայն հայ­կական կողմը, այլ նաև միջազգային հանրությո՞ւնը ետ չի կանգնում դրանցից, և սա ի՞նչ ազդակ է Ադրբեջանին։

-Սա ազդակ է առ այն, որ վերոնշյալ հանդիպումներում ձեոք բերված պայմանավորվածություններն օրակարգում են, ինչը, ըստ էության, անուղղակի ճնշում է Ադրբեջանի վրա։ Բոլորի հա­մար էլ ակնհայտ է, որ մինչև ձեռք բերված պայմանավորվածությունները չիրագործվեն, կողմերի միջև որոշակի վստահության դաշտ չձևավորվի, ապա անի­մաստ է խոսել բանակցային գործընթացում իրական առաջընթացի մասին։ Ավելին ԵՄ-ի համար

Ադրբեջանի կողմից այս պայմանավորվածություններից հետ կանգնելն իրական ահազանգ է այն մասին, որ Ադրբեջանի Արցախյան հարցով իրականացվող քաղաքականությունը հիմնված է իմիտացիայի վրա, ինչը տարածաշրջանի կայունության և խաղաղության հարցում լուրջ վտանգներ է պարունակում։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ