«Կանաչ ագարոդ ենք վառել, ինչ ենք արել, որ ազգի դավաճան եք հանում». «Իգլա»-ի գործ /տեսանյութ/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 27-ին շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:
Արդե հայտնել ենք, որ նախորդ դատական նիստին գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին խնդրել էր հետաձգել նիստը, մինչև իր պաշտպանը ծանոթանա գործին և հանդես գա պաշտպանական ճառով:
Այսօրվա դատական նիստին ներկա չէր ամբաստանյալի պաշտպան Արթուր Ղարիբյանը: Սանասար Գաբրիելյանը հայտարարեց, որ նիստը կարող է շարունակվել:
Սանասար Գաբրիելյանը ժամանակ խնդրեց եզրափակիչ ճառին պատրաստվելու համար: Դատավորը նկատեց, որ արդեն բավականին ժամանակ է տրամադրվել:
Այսօր դատական նիստի սկզբում պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Արմեն Պողոսյանի պաշտպանը:
«Բոլորդ էլ գիտեք, որ ես զինվորական եմ և 1988 թվականից մասնակցում եմ Արցախի պատերազմին: Կոչումով փոխգնդապետ եմ և ունեմ բազմաթիվ մեդալներ ու շնորհակալագրեր: Մինչև պատերազմը ես Բելոռուսիայից զենք էի բերում և բոլորը ինձնից շնորհակալ էին՝ ապրի մեր ախպերը, որ զենք է հասցնում: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանում էի ու ընկերներս զանգում էին, թե ով պետք ա սմենափոխ լինի: Եկա ու գնացի առաջին գիծ: Ժորիկը ինձ հանդիպեց ու ասեց, որ ուզում է ծանոթանալ Արցախի վարչապետին ու ես իր հետ գնում եմ Ղարաբաղ: Իրան ասում եմ՝ զենք ծախեն խաբար արա՝ առնեմ նվեր տամ բանակին: Ես նորից եմ կրկնում Բաբայանը կապ չունի ստեղ: Ժորիկը սեպտեմբերին ասեց, որ մի Հրաչյա կա ու ես չգիտեի, որ նա ագենտա ու պետք ա իրա հետ գնայի Վրաստան զենք նայելու»,- պատմեց Սանանասար Գաբրիելյանը:
Գաբրիելյանը ընդգծեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Կանաչ ագարոդ ենք վառել, ինչ ենք արել, որ ազգի դավաճան եք հանում»
Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել լռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրություն