06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հաստատ հաճույքից չեն խեղդվում»

Ինչպես հայտնել ենք,   նոյեմբերի 24-ին  Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

 Անդրադառնալով այս համաձայնագրին՝ նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը Henaran.am-ի  հետ զրույցում նշեց՝  անժխտելի է, որ այս համաձայնագիրն ունի երկկողմ հետաքրքրություն. այս փաստաթղթով հետաքրքրված է ոչ միայն Հայաստանը, այլև ԵՄ-ն։

Պատգամավորը նշեց՝ այս համաձայնագիրը ՀՀ-ի առաջ նոր դռներ կբացի տարբեր ոլորտներում․ մնում է՝  հայկական կողմը կարողանա  օգտագործել իրեն  ընձեռված հնարավորությունները․ այս հարցում պետք է ջանքեր թափի հենց հայկական կողմը։

«Բացի այդ՝ մեր շուկան կհետաքրքրի  նաև  եվրոպացի ներդրողներին, քանի որ մեր երկրում հարկային բեռը ծանր չէ, աշխատուժն էլ շատ թանկ չէ․ այստեղ հնարավոր է շատ գումարներ չծախսելով՝ արտադրանք ստեղծել», – նշեց պատգամաբորը։

Հարցին՝ արդյո՞ք սա պաշտոնական Բաքվին խանդի առիթ չի տա,  պատգամավորը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ նրանք հաճույքից խեղդվում են, իհարկե,  այդպես չէ։ Մի բան պետք է  ասեմ․ արդյո՞ք մեզ ձեռնտու կլիներ, որ Ադրբեջանը ներգրավվեր այդ գործընկերության շրջանակում․ ես կասեի՝ և՛ այո, և՛ ոչ։ Այո՛, որովհետև դա շանս կլիներ, որ Ադրբեջանը աստիճանաբար գոնե դառնար եվրոպական  արժեքներին հարող պետություն․ գոնե այդ ուղղությամբ գնար, հետևաբար  իրենց այդ կառավարումից գոնե զերծ կմնային, բայց նաև ո՛չ, որովհետև, անկասկած, մտավախություն կա, որ եթե նրանք մասնակցեին այդ ծրագրին,  այն կապականեին», – նշեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ