12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Տղան գերեզմանից հանել է սիրած աղջկա դին ու այրել այն՝ այլեւս երազում չտեսնելու համար

Կուրգանից 23-ամյա Յուրի Գոլովինը գերեզմանից փորել-հանել է սիրած աղջկա դին ու այրել այն։

Նա ասել է, որ 5 տարի առաջ աղջիկը հեռացել է իրենից, ապա երկու ամիս հետո ինքնասպան է եղել։ Դրանից հետո Յուրին սկսել է սարսափելի երազներ տեսնել, աղջիկն անընդհատ եկել է իր երազին։

Ի վերջո, չդիմանալով, տղան հարբել է, համացանցում գտել մի արարողակարգ, ըստ որի, եթե հանգուցյալին այրես, նա այլեւս երազիդ չի գա։ Յուրին ընկերոջ հետ գնացել է, գերեզման, փորել, հանել նախկին ընկերուհու դին ու այրել այն։

Դատարանում տղան հայտարարել է, որ չի փոշմանել, քանի որ արարքից հետո իսկապես դադարել է երազներ տեսնել։ 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ