Ճգնաժամը շարունակվելու է, և բացառված չէ, որ այլ ուժեր կշարունակեն հրահրել
«Փաստացի ամարգրվում է սիրիական հակամարտության նոր փուլի անցման մեկնարկը»,- այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին հայտարարեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Նա նշեց, ոոր վերջին մի քանի օրում Սոչիում բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում, որի առանցքային թեման Սիրիան է՝ Պուտին-Ասադ և նախօրեին եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների: Ըստ արաբագետի՝ գրանցվում է հակաահաբեկչական պայքարի ավարտ, մասնավորպես Իսլամական պետության դեմ պայքարի ավարտ և նախապատրաստում սիրական հակամարտության քաղաքական անցման:
Թե ինչ հաջողություններ կունենա հակամարտության նոր փուլը, Արմեն Պետրոսյանը կանխատեսում է՝ հակաահաբեկչական պայքարի ավարտով հակամարտությունը բնավ էլ չի ավարտվում: «Ընդամենը վերադառնում ենք 2013թ-ի իրողություններին, երբ չկար ԻՊ-ի ահաբեկչական պայքարը: Բայց կարևոր լուրջ ձեռքբերում կա՝ սկզբունքային տարբերություն 13 թ-ի հետ կապված, այն է՝ հակաասադական ճամբարում տեղի են ունեցել որոշակի կարևոր դերակատարությունների տեղափոխություն՝ Քաթար և Թուրքիան, ովքեր հակամրտության սկզբին աջակցում էին սիրական ընդդիմությանը»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ արաբագետի՝ բացի այն, որ Թուրքան նոր ձևաչափում է հանդես գալիս, կարևոր իրողություն ևս փաստվում է, որ զգալիորեն թուլացել է ԱՄՆ-ի և առհասարակ Արևմտյան երկրների դերակատարությունը, որն ըստ նրա՝ բացասական կանխատեսումների հիմք է տալիս:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Իրանն ունի գերկա ազդեցություն Սիրիայում, ինչը բարդ է լինելու պահպանել հակամարտության պայմանական ավարտից հետո: «Հակամարտության գործում մեծ դեր ունեցան Թուրքիան, ՌԴ-ն, Իրաքը, և ազդեցության բաժանման խնդիր կա, որը նաև նկատելի է»,-ասաց նա: Իրանագետը նշեց՝ որոշ հայտարարություններում արդեն նշվում են, թե այն պետությունները, որոնք կիսում են հաղթանակի փառքը, ի սկզբանե այլ դերակատարում են ունեցել հակամարտության մեջ: Ըստ իրանագետի՝ հակամարտությունը չի ավարտվել, և սրա մասին խոսեց նաև Իրանի նախագահ Ռոհանին Սոչի մեկնելու պահին: «Նշանակում է, որ ճգնաժամը շարունակվելու է, և բացառաված չէ, որ այլ ուժեր կշարունակեն հրահրել»,-ասաց նա և հավելեց, թե Իրանը փորձելու է ավելի ուժեղացնել իր ուժերը: