25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանը կողմ է կարգավորման ռուսական պլանին. 168 Ժամ

Առանց անակնկալների ու սենսացիաների ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քառօրյա վոյաժը տարածաշրջան՝ Անթալիա-Բաքու-Երևւսն երթուղով, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նվիրված Էր հայ-ռուսական և ադրբեջանառուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, իսկ թերթի աղբյուրների համաձայն՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որում առաջընթաց գրանցելու դիվանագիտական առաքելությամբ էլ տարածաշրջանում էր ռուս նախարարը:

Թերթի տեղեկություններով՝ հայկական կողմը համաձայն է կարգավորման գործընթացում առաջ շարժվել՝ թեկուզ ռուսական ծրագրով, այն առաջարկներով, որոնք Ռուսաստանն է ներկայացնում, որոնք ըստ էության քիչ են տարբերվում Մադրիդյան սկզբունքներից, ռուսական կողմից պահանջելով միայն երաշխիքներ, որ տարածքների վերադարձից հետո Ադրբեջանը հավակնություններ չի ունենա Ղարաբաղի վերաբերյալ, և այնտեղ, ըստ, այդ թվում՝ ռուսական պլանի, անկախության հանրաքվե պետք է իրականացվի Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակից հետո: Սակայն, թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեմ է այդ պլանի մի քանի կետերին, այդ թվում հանրաքվեի անցկացմանը, ինչը ներկայումս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին զուգահեռ բանակցությունների առարկան է, և որին դեմ չէ Արևմուտքը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ