19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հայրիկյանը կարևոր հայտարարություն կանի

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը   երեկվանից   հացադուլ է սկսել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Հայրիկյանի ակցիան  հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ է:

ԱԻՄ նախագահը ցանկանում էր կազմակերպել ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար և այդ հարցով դիմել է ԿԸՀ: Վերջինս պատասխանել է, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հայրիկյանը հայտնեց, որ քիչ հետո հանդես է գալու կարևոր հայտարարությամբ:

«Ես ինձ լավ եմ զգում: Հացադուլը ինձ համար աշխատանք չի, այլ աշխատանքի վրա ուշադրություն բևեռելու միջոց: Համախմվածություն կա, ինձ միանալու առաջարկներ կան, սակայն ես դեռ հայտարարություն կանեմ»,-ընդգծեց ԱԻՄ առաջնորդը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ