02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ինձնից կախված չի ». Բաբայանը խնդիր ունի

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը պաշտպանական ճառով հանդես կգա հաջորդ դատական  նիստին, քանի որ ձայնը խռպոտած է:

Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արշակ Վարդանյանը այսօրվա դատավարության ժամանակ նկատեց.«Բաբայան շատ լավ էլ խոսում էիք տեղից, բայց եթե հետո եք ուզում խոսել, խնդիր չկա»:
«Ինձնից չի կախված»,-արձագանքեց Սամվել Բաբայանը:

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել լռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ