Կիրակի ՛՛թեժ՛՛ է լինելու…ընտրական անցուդարձ
Դեկտեմբերի 7-ը լռության օր է Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, մարզերի մի քանի համայնքներում: Վաղը`դեկտեմբերի 8-ին, այստեղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի համայնքի ղեկավարի համար գրանցվել են երկու թեկնածու` երկուսն էլ ՀՀԿ-ական: Իրար դեմ են դուրս եկել համայնքի ղեկավար Համլետ Ղազարյանն ու Արեւաբույրի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Գրիգորյանը: Վերջինս ինքնաառաջադրվել է, իսկ գյուղապետին առաջադրել է ՀՀԿ-ն:
Այնթապում/Արարատի մարզ/ “Ֆլեշ” ՍՊԸ վարորդ անկուսակացական, ինքնառաջադրված Լեւոն Թարվերդյանը ձեռնոց է նետել գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Կարեն Սարգսյանին:
Նույն մարզի Այգավանի գյուղապետի աթոռի համար պայքարում են 4 թեկնածու. անկուսակցականներ Էլիբեկ Քոչարյան, Մուրադ Գաբրիելյան, Վիգեն Հարությունյան եւ ՀՀԿ-ից առաջադրված, գործող գյուղապետ Վահագն Ղուկասյան:
Ի տարբերություն Այգավանի՝ Լանջառում գյուղապետ աշխատելու ցանկություն 2 հոգի ունեն` ՀՀԿ-ական գործող գյուղապետ Երվանդ Այվազյանն եւ անկուսակցական Տիգրան Գուլգուլյանը:
Սուսերում նույնպես երկու Հանրապետական թեկնածու են ` ՀՀԿ-ից առադրված, գործող գյուղապետ Գուրգեն Զաքարյանն եւ ինքնառաջադրված Եղիշե Հակոբյանը:
Դարակերտում ոչ մեկը չի համարձակվել պայքարել ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Ղուկաս Սիմոնյանի դեմ: Նա միակ թեկնածուն է:
Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Հովիկ Պողոսյանը եւս մրցակից չունի:
Նույն մարզի Ջաջուռավան գյուղական համայնքի ղեկավարի համար առաջադրվել են անկուսակցական Զոհրաբ Անտոնյանն ու ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Աշոտ Գրենյանը:
Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի գյուղապետի աթոռին նստելու ցանկություն ունեն ՀՀԿ-ական գյուղապետ Մանվել Մկրտչյանը, անկուսակցականներ Լյուդվիկ Դավթյանն ու Հայկարամ Պետրոսյանը:
Գեղարքունիքի մարզի Գեղաքարի համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ-ից առաջադրված Կարինե Մարտիրոսյանի դեմ կպայքարի գյուղապետի տեղակալ, անկուսակցական Ռաֆիկ Սաֆարյանը:
Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի համայնքի ղեկավարի համար առաջադրվել են անկուսակցական Անդրյուշա Դավթյանն ու գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արծրունի Հարությունյանը: