18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գրանցված միջադեպի մասին

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտի իրավունքների ենթադրյալ խախտման հարցով Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Դեպքի հրապարակայնացումից հետո անմիջապես կապ է հաստատվել երեխայի մոր հետ, նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց Պաշտպանի աշխատակազմում: Հարցը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի հետ և հասցեագրվել է համապատասխան գրություն: Քննարկում տեղի կունենա նաև դպրոցի տնօրինության հետ: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Այս դեպքի, ինչպես նաև նկարագրված մյուս նմանատիպ դեպքերի լուսաբանման եղանակների, զանգվածային լրատվության միջոցներով դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուսումնասիրությունը հնարավորություն է տվել վեր հանելու երեխայի իրավունքների ոտնահարման հանգեցնող խնդիրներ:

Հորդորում ենք լրագրողներին և սոցիալական ցանցերի օգտատերերին երեխաների վերաբերյալ նյութեր հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահի առաջնահերթության սկզբունքով: Երեխայի մասնավոր և ընտանեկան կյանքը պետք է լինի առավելագույնս պաշտպանված:

Երեխաներին առնչվող նյութեր հրապարակելիս պետք է խստորեն ղեկավարվել այդ ոլորտի հատուկ պահանջներով, մշտապես ներկայացնել ստուգված և օբյեկտիվ տեղեկություն՝ հաշվի առնելով երեխայի և նրա ընտանիքի անդամների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Երեխային առնչվող անձնական տվյալներ հրապարակել կարելի է, եթե առկա է մինչև 16 տարեկան երեխայի օրինական ներկայացուցչի կամ 16-18 տարեկան երեխայի համաձայնությունը: Պետք է խուսափել երեխաների լուսանկարների հրապարակումից կամ նրանց այլ կերպ նույնականացնելուց, բացառությամբ, եթե այն խիստ կարևոր է երեխայի լավագույն շահի պաշտպանության համար և ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին:

Առանձին դեպքերում, ելնելով երեխայի շահի առաջնահերթությունից, պետք է զերծ մնալ այդպիսի տվյալներ հրապարակելուց՝ անգամ համաձայնության առկայության դեպքում:

Պետք է միշտ հաշվի առնել, որ երեխան շարունակելու է ապրել իր սոցիալական միջավայրում, իսկ մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տվյալի հրապարակումը կարող է խաթարել այդ միջավայրը: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են դեպքեր, երբ ծնողը ստիպված է եղել փոխել երեխայի կրթական հաստատությունը հանրային քննարկման բացասական հետևանքների պատճառով:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտին առնչվող դեպքի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո կներկայացվեն եզրահանգումներ ու կանխարգելիչ բնույթի առաջարկներ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ