28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կարեն Կարապետյանն է մեղավոր

«ԱԺ-ում վարչապետին հարցնում են՝ ինչո՞ւ ընդամենը $300 միլիոնով ծախեցիք Հայաստանին պատկանող Գազպրոմի 20%-ը: Վարչապետը պնդում է, որ դա «ֆանտաստիկ գին էր»: Մինչև բուն գնի հարցին անդրադառնալը ուզում եմ մի հատ բան հիշեցնեմ: Ուրեմն Գազպրոմի 20%-ը, ոչ թե վաճառվել է, այլ տրվել է պարտքի մարման դիմաց: Իսկ պարտքի գոյացման պատճառը մինչ օրս չի պարզվել: Փաստացի այն ընկերությունը, որը կառավարում էր ու դեռ կառավարում է Կարեն Կարապետյանը, իր հաճախորդներից գաղտնի սակագին է բարձրացրել ու ինչ որ ժամանակ անց տեղեկացրել, որ ակազիվայեցա պարտք ա գոյացել: Սա մի եսիմ ինչ ունիկալ սխեմա չէ, սա Ռուսաստանում շատ տարածված սխեմա է: Ավելին սա Հայաստանում էլ է շատ տարածված ռուսական սխեմա: Բազմաթիվ են դեպքերը, երբ Կարեն Կարապետյանի նման մեկն արհեստականորեն պարտք էր գոյացնում հիմնարկում, որպեսզի ինչ-ինչ հարցեր լուծի:

Իր նման մեկը, ատոմակայանում պարտք գեներացնելով, ԱԷԿ-ի կառավարումը տվել էր ռսներին, իր նման մեկը, Նաիրիտում կես միլիարդի պարտք գեներացնելով, այդ հիմնարկը թողեց ռուսական բանկերի ձեռքում, իր նման մեկը լիքը գույք հանձնեց պարտքի դիմաց, իր նման մեկը, ԿԲ-ի արգելքը շրջանցելով, ՎՏԲ-ով լիքը վարկ է դուրս գրել ու ԿԲ-ին փաստի առաջ կանգնեցրել, իր նման մեկը երկաթգծում պարտքեր կուտակեց ու հանձնեց այն ռսներին, իր նման մեկը Արմավիայում պարտքեր կուտակեց ու թողեց ՎՏԲ-ի «վզին»: Ու վերջապես, Կարեն Կարապետյանին ՇԱՏ-ՇԱՏ նման մեկը Գազպրոմ բանկը սնանկացրեց՝ աջ ու ձախ վարկ «դուրս գրելով»:

Բացի այդ՝ Գազպրոմի գազի ինքնարժեքը $20 է, տրանսպորտը մոտավորապես նույնքան, բոլոր վերադիր ծախսերով հանդերձ Հայաստանում վաճառվող գազի ինքնարժեքը չի գերազանցում $100-ը: Մինչդեռ, վաճառվում է $300 դոլարով, տարեկան 2 մլրդ կուբամերտ: Այսպիսով շահույթը կազմում է մոտ $350 միլիոն: Այդ ընկերության նվազագույն արժեքը 4 միլիարդ դոլար է, ըստ այդմ, դրա 20%-ի արժեքը՝ մոտ 1 միլիար դոլար, ոչ թե $300 միլիոն: Այն փաստը, որ Գազպրոմը շահույթի մեծ մասը թողնում է Ռուսաստանում, իսկ մյուսը մսխում ներքաղաքական հովանավորչության վրա, ընկերության իրական արժեքի վրա չի ազդում: Ու եթե հանկարծ, մեկ էլ խելքովդ անցնի պնդել, որ Գազպրոմ Արմենիան արժի ընդամենը 1,5 միլիարդ դոլար, նկատի ունեցիր, որ տեղում մի քանի պարսիկ գնորդ խփելու եմ ձեռիս տակ, բերեմ դեմ տամ: Ինձ էլ էնքան միջնորդավճար կմնա, որ տանդ կողը ես մի հատ շենք կգցեմ»:

Արթուր Դանիելյանի գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ