27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դեռեւս պարզ չէ` իրանական գազի գինն ավելի թանկ կլինի, թե ռուսականինը. դեսպան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռաիսին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք Հայաստանի հետ ունեն շատ լավ հարաբերություններ:

“Մի քանի տարի է արդեն գործում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագիրը: Մենք հավատարիմ ենք այդ համաձայնագրին, չնայած գների մեջ փոփոխություններ է տեղի ունեցել: Իրանը բարեկամ երկրների հետ այլ կերպ է վարվում, կարող է զեղչեր կիրառել, իսկ ընդհանրապես՝ առաջնորդվում է միջազգային գներով”,- նշեց նա:

Նա ասաց, որ Իրանից Հայաստան կանխիկով գազ մատակարարելու մասին դեռ խոսք չկա, իսկ եթե լինի, ապա գինը կախված կլինի պայմանավորվածությունից: Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ, որ իրանական գազն ավելի թանկ գնով կվաճառվի Հայաստանին, քան ռուսականը։ Նա նաեւ նշեց, որ իրենք ամբողջությամբ կարողանան բավարարել Հայաստանի գազի սպառումը, անհրաժեշտ կլինի անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծել:

Խոսելով Մաքսային միության վերաբերյալ Իրանի դիրքորոշումից՝ դեսպանը նշեց, որ դեռ լիովին պարզ չէ,  թե դա իրենից ինչ է ներկայացնում Մաքսային միությունը: Երբ իրենք դրա մասին տեղեկություններ ունենան, կուսումնասիրեն այդ հարցը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ