18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մի ժամ ա սվաղ եք անում. Պավլիկը՝ դատավորին

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը:

Նշենք որ արդեն մի քանի ժամ քննարկվում է ամբաստանյալներին գործի նյութերը տրամադրելու հարցը: Քրեական գործի նյութերը կազմված են 75 հատորից, որին ամբաստանյալները կարող են ծանոթանալ էլեկտրոնային եղանակով: Պաշտպանները պահանջում են, ամբաստանյալներին ապահովել համակարգիչներով, որ ամբաստանյալները կարողանան ծանոթանալ գործի նյութերին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնում է, որ գործին վերաբերվող սկավառակները գտնվում են, գործից առանձնացված մասով դատավոր Արտուշ Գաբրիելյանի մոտ:

Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը պնդեց, որ ոտնահարվում է իր պաշտպանյալի իրավունքները և որ նախաքննության ավարտից անմիջապես հետո ամբաստանյալներին պետք է տրամադրվեին գործին առնչվող նյութերը:

«Ես Ձեզ կոռեկտության կոչ եմ անում»,-դատավորը դիմեց Հայկ Ալումյանին:
«Ես կոռեկտությունը ընդհանրապես չեմ խախտում, բայց հնարավոր է խախտեմ և անհամաչափ խախտեմ: Դուք իրավունք չունեք օրենքի խախտման վրա աչք փակել»,-արձագանքեց պաշտպանը:

«Արհեստական խոչընդոտներ եք ստեղծում ու դատը դարձնում եք արհեստական: Էս մի ժամ ա սվաղ եք անում»,-դատավորին դիմեց Պավլիկ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ