21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Աղմկահարույց նախագիծն ընդունվեց

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունելը հարցը խորհրդարանը դրեց քվեարկությանը: Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը վարման կարգով խոսելով նշեց, որ 120 գիտաշխատող ու դասախոս միացել է դասադուլ անող ուսանողների պահանջին: Նա հայտնեց, որ ելնելով մի շարք փաստարկներից՝ Ելքը դեմ է  քվեարեկելու, կոչ արեց բոլորին դեմ քվեարկել՝ նշելով, որ դա հնարավորություն կտա կարճ ժամանակում լրամշակումներ անել:

Նախագիծն ընդունվեց 86 կողմ և 6 դեմ ձայներով:

Հիշեցնենք, որ այս նախագիծն ավելի շատ հայտնի է որպես ակադեմիական տարկետումը վերացնող նախագիծ, որի դեմ էլ այս պահին պայքարում են մի շարք ուսանողներ, իսկ 4-ը հացադուլ է հայտարարել: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ