16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչ մնաց Պուտինից հետո` կոստյումն էլ վրից հանին /ֆոտո/

Մինչ հասարակական-քաղաքական քննարկումները շարունակվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շուրջ, Գյումրին թոթափում է Պուտինի այցի արդուզարդը: Այսօր Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմացից հավաքել են այն եղևնիներն ու արհեստական գազոնները, որոնք տեղադրվել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ:

Եղևնիները այժմ հիշեցնում են միայն գետնին մնացած անցքերը: “Ինչխ օր գիշերով դրել էին, ըդպես էլ գիշերով հավաքեցին”,-ասում են գյումրեցիները: Գյումրեցի տարեցները բարկացած են, մեղադրում են քաղաքի իշխանություններին. <

“Մենք Պուտինի չափ չկայինք, փոքր տոնածառները Նոր տարվա օրով հավաքեցին տարան, գազոններն էլ գիտեինք օր արհեստական են, բայց թող մնային էլի, ում կխանգարեին, թող տանի քաղաքապետը իրա հայաթը զարդարե … “:

Գյումրին Պուտինի այցից հետո իրոք փոխվեց, իրարանցում եւ խցանումներ այլևս չկան, քաղաքը մտավ իր բնականոն հունի մեջ, միայն թե ձյան ու անձրևի տակ արված ասֆալտը աստիճանաբար սկսում է ճաքճքել, զարդարված քաղաքը կրկին առաջվանն է` իր ջրափոսերով ու տնակներով … 

 ”Կոստյումն է, որ պիտի գեղեցկացնի … ” ,-հումորը չեն կորցնում գյումրեցիները` մյուսները վրա են բերում` ”ախր կոստյումն էլ վրից հանին”: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ