05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադությունը:

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության 034/2013 եւ 021/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով:

Վանաձորում գործող արտադրամասում հայտնաբերված խախատումները  վերացվել են. սննդամթերքի պատրաստման տարածքը նորոգվել  է եւ գտնվում է  պատշաճ  վիճակում, առանձնացվել է համապատասխան  սենյակ աշխատանքային  գործիքների  եւ  պարագաների լվացման, ախտահանման եւ  պահպանման  համար: Աշխատակիցներն  անցել  են  նախնական  բուժզննություն  եւ  ստացել սննդի  շղթայում  աշխատելու թույլտվություն: Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանը կատարել է նաեւ արտադրամասի դեռատիզացիայի  պայմանագիր կնքելու պահանջը:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ