26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տղաները պիտի դադարեցնեն հացադուլը ու վերադառնան դասերին. ՀՀԿ պատգամավոր

Ազգային ժողովում քննարկման է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: Նշենք, որ հենց այս օրենքում տարկետումը վերացնելու առաջարկի դեմ են պայքարում մի շարք ուսանողներ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը մոտենալով ամբիոնին հիշեցրեց, որ այսօր այդ ուսանողներից 5-ը փակվել է համալսարանի դասասենյակներից մեկում ու հացադուլ է հայտարարել: Նա կոչով դիմեց այդ երիտասարդներին. «Ես ուղղակի խնդրում եմ տղաներին, որ դադարեցնեն այդ հացադուլը և նորմալ, տրամաբանական դաշտ վերադառնան: հարգելով ցանկացած հակաուժ, այլ կարծիք՝ խնդրում եմ վերջ տան իրենց հացադուլին, վերադառնան իրենց ուսումնառությանը: շատ պարզ է, որ եթե ասելիք կար, պիտի արվեին քննարկումների ժամանակ, այն ժամանակ, երբ օրենքը նախագծի վիճակում էր, մանավանդ երբ պաշտոնատար անձինք լսել են տղաներին ու այն առաջարկները, որոնք հնարավոր է փոփոխության ենթարկել, հարգանքով են ըդնունվել:

Մենք չենք կարող մեզ դնել համապատասխան կենդանու տեղը և հաշվի չառնել, որ ուսանողները դուրս են եկել պայքարի»:

Նա նկատեց, որ օրենքը չի խանգարելու գիտության զարգացմանը, որովհետև եթե հետ ենք նայում, նկատում ենք, որ բանակում ծառայած շատ տղաներ, դարձել են գիտնականներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ