19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Տարիներով սովամահ է արել երեխային նպաստի համար /տեսանյութ/

ՌԴ Մագադանի շրջանի բնակչուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ով երկար տարիներ երեխային սովամահ է արել՝ հանուն սոցիալական նպաստների։

Քննությունը պարզել է, որ կինը սարսափելի միջոց է գտել՝ պետությունից գումար ստանալու համար։ Նա ծնողազուրկ երեխայի է վերցրել իր խնամակալության տակ, ապա ստացել է նրա համար տրվող գումարները, սակայն երեխային սովամահ է արել՝ օրերով ուտելիք չտալով կամ աննշան սնունդ տալով նրան։ Կինը երեխային հատուկ դեղեր է տվել, որոնք ստամոքսի հիվանդություն են առաջացնում, որպեսզի նաեւ փոքրիկի համար հիվանդության նպաստ ստանա։

7 տարի շարունակ կինը տանջել է երեխային՝ նրա իբր հիվանդության համար գումարներ ստանալով։ Արդյունքում երեխայի մոտ իսկապես տարբեր հիվանդություններ են առաջացել՝ կապված սննդազրկության հետ։ 

Այժմ ոճրագործ կինը ձերբակալված է

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ