06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քնելուց առաջ մտածենք. վստահությունն Աստծո նկատմամբ

«Ի՞նչ անեմ, որ երկնքի արքայությունը ժառանգեմ»:

(Մատթ. 19: 16)

Գրեթե բոլոր մարդիկ տալիս են այս հարցը Քրիստոսին և՛ Տիրոջ երկրային կյանքի ժամանակ, և՛ այսօր։ Շատերն ակնկալում են, որ կլսեն այսպիսի պատասխաններ. օրը երկու ժամ աղոթիր, մասնակցի Ս. Պատարագին, այսքան գլուխ Նարեկ կարդա, այսքան դրամ տուր աղքատներին, մատաղ արա։ Հարցի ձևակերպումը սխալ է։

Բնօրինակի մեջ հարցն այլ իմաստ ունի. «Ի՞նչ անելով կարող եմ մտնել երկնքի արքայություն»։ Այս դեպքում չի ենթադրվում ինչ որ կոնկրետ բան անել ու սպասել, որ Աստված մեզ կպարգևատրի։ Երկնքի արքայությունը ժառանգելու համար պետք է մեր ողջ կյանքը տանք։ Դա նկատի ուներ Քրիստոս, երբ հարուստ երիտասարդին ասաց՝ վաճառիր ունեցվածքդ, տուր աղքատներին ու արի Իմ ետևից։ Միայն տալը բավական չէ, պետք է գնալ Քրիստոսի ետևից։ Նյութից հրաժարվելն ավելի հեշտ է, քան Քրիստոսին հետևելը։

Քրիստոնյայի համար կարևոր է սխրանքը, երբ պատրաստ ես հրաժարվելու քեզ համար թանկ իրողություններից, բայց այդ սխրանքն իմաստավորվում է նրանով, թե հանուն ինչի ես դա անում, այս դեպքում առավել կարևոր է վստահությունն Աստծո նկատմամբ։

Տեր Եսայի քահանա Արթենյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ