28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Զերծ պահեք երեխաներին՝ սոցկայքերից. ոստիկանության ահազանգը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երեւանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru եւ www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել եւ տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր:

Օգտվելով երեխաների միամտությունից` նա խաբեությամբ համոզել է ոմանց մերկանալ վեբ-տեսախցիկի առջեւ եւ նկարահանել է նրանց:

Համացանցում հիմնականում ներկայացել է որպես “Հովո” եւ հանդես եկել՝ “ELEN”, “Allen Minasyan”,  “HOVHANNES @ SYUZKA” անուններով:

Հատկանշական է նաեւ, որ նա աշխատել է մանկական սրճարաններում, խաղային սրահներում եւ երեխաներին առնչվող այլ ոլորտներում:

Հովհաննես Ս.-ն ձերբակալված է:

Նախաքննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը:

Նկատի ունենալով, որ սա վերջին տարիների միակ դեպքը չէ, հորդորում ենք սոցիալական ցանցերից, ընդհանրապես` համացանցից օգտվողներին, լինել հնարավորինս ուշադիր:

Ոստիկանությունը միշտ էլ պատրաստ է եւ կկատարի իր գործը, բայց նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու եւ հանցավոր ու արատածին երեւույթներից զերծ մնալու համար դիմում ենք հատկապես ծնողներին` եղեք ուշադիր, անհրաժեշտության դեպքում խիստ վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր: Օգնեք ոստիկանությանը ձեր իսկ երեխաներին պաշտպանելու այլասերվածներից…

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ