Թեժ գիշեր. պատգամավորները, կարծես, բերման ենթարկվեցին. Ժամանակ
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը երեկ երեկոյան կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ում երկրորդ ընթերցմանը քննարկելու որոշմանը: Նշենք, որ նիստը պետք է կայանար ժամը 18:00-ին, սակայն քվորումի բացակայության պատճառով ձախողվել էր: Սակայն գիշերը՝ ժամը 21.00-ին խիստ անսպասելի տեղի ունեցավ հանձնաժողովի արտահերթ նիստ: Քվորումի ապահովման համար բերման էին ենթարկվել ՀՀԿ-ական բացակա պատգամավորները:
Չնայած «Ելք»-ից Սասուն Միքայելյանը բացակայում էր նիստին, սակայն անհրաժեշտ չորս հոգին ապահովված էր: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ականների բոյկոտը խիստ զայրացրել է նախագահականին, և այնտեղից խստիվ կարգադրել են գիշերային նիստ անել ու դրական եզրակացություն տալ նախագծին, ինչը և տեղի ունեցավ: Հանձնաժողովը առանց «Ելք» խմբակցության պատգամավորների ներկայության՝ մերժեց այս խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկությունները: Հանձնաժողովի նիստը հիշեցնում էր արագացված դատավարություն. պատգամավորները գրեթե հարցեր չունեին, ելույթներ չեղան, և միայն նիստը նախագահող Ալիկ Սարգսյանն էր, որ հայտարարեց՝ նախագիծը խիստ արդիական է, հնարավորություն է ստեղծում իսկապես զբաղվելու գիտությամբ: Իշխանությունը ներկայացնող չորս պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին: նախագծին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: