10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը. Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

«Բազմիցս է ասվել, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը: Որևէ ատյան, որևէ ձևաչափով չի կարող ընդունել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը»,-հայտարարեց ԱԺ նախագահը:

Նա վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը՝  արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը և երաշխավորվի նրա անվտանգությունը: «Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի է»:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը, նախ և առաջ, պետք է հրաժարվի Արցախը անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ