17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հիմա ի՞նչն է փոխվել»

«Հանրությունը բավականին խեղճացած ու հուսալքված վիճակում է գտնվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու արձագանքներ չեղան նախագահի հայտարարության վերաբերյալ, թե Արցախի հարցը ցավոտ լուծում է ունենալու: Պապյանն ընդգծեց, որ  նախագահը վերջին տարիներին էլի է խոսել այդ մասին, ու բացի այն, որ սա ուղղված է Ռուսաստանին, նաև հասարակական կարծիքը շոշափելու միջոց էր:

«Իհարկե, ցանկացած լուծման համար փոխզիջում է պետք, բայց ոչ մադրիդյան սկզբունքներով»,-նկատեց նա: Բացի այդ Արա Պապյանը հիշեցրեց, որ նախագահն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ  իշխանության են եկել, դեմ են եղել հենց  նման ծրագրի դեմ, որը առաջ էր քաշում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Հիմա ի՞նչ է փոխվել: Սա ուզում եմ հասկանալ, միգուցե պայմանավորվածություններ կան, բայց չեն հրապարակվում, թեկուզև ոչ մի իշխանություն չի գնա տարածքների հանձնման, նրանց դա չեն ների»,-հարցնում է քաղաքագետը:

Նրա համար նաև զարմանալի է, որ ՀՅԴ-ն էլ էր այն ժամանակ դեմ այս լուծման ձևին, իսկ հիմա ո՞չ: 

Նա հիշեցրեց, որ նախքան այս վերջին հանդիպումը Սերժ Սարգսյանը 3 պայման էր դրել, որոնց իրականացումից հետո հայկական կողմը կհամաձայներ հանդիպեր ադրբեջանական կողմին, սակայն այդ նախապայմանները չեն կատարվել։

Ընդ որում, Պապյանը նշեց, որ Իլհամ Ալիեւը խորացնում է ղարաբաղյան հակամարտությունը։ Փորձագետն այն «օրորոցային պատերազմ» որակեց։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ