17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բուժքույրը ջեռակով այրել է նորածնի հետույքը

3 շաբաթական նորածինը լուրջ այրվածքներ  է ստացել ՌԴ Նիժնի Նովգորոդի «Այբոլիտ» մանկական հիվանդանոցում։

Բուժքրոջ անուշադրության հետեւանքով փոքրիկը լրջորեն տուժել է։ Փոքրիկի մորաքույրը պատմել է, որ փոքրիկ Սոնյան հիվանդանոցում է հայտնվել, քանի որ բիլիռուբինն ու հեմոգլոբինը բարձրացել են։ Նոյեմբերի 2-ին պետք է նրան դուրս գրեին, սակայն նախորդ օրը նրա հետ այդ դժբախտ պատահարն է տեղի ունեցել։ 

Պարզվել է, որ բուժքույրը, տեսնելով, որ փոքրիկը սառել է լոգանքի արդյունքում, որոշել է ջեռակ դնել։ Սակայն արդյունքում երեխան տաք ջեռակից լրջագույն վնասվածքներ է ստացել՝ նրա հետույքը այրվել է։ Երեխային այժմ մաշկի փոխպատվաստում է անհրաժեշտ, սակայն բժիշկները վստահ չեն, որ այդքան փոքրիկ երեխան կդիմանա նման վիրահատության։

Երեխայի ծնողները պատրաստվում են դատարան դիմել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ