27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Դոցենտը գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ «միլիցեք» չի, «ոստիկաններ» է»

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է Պարտադիր զինծառայության օրինագծի դեմ բողոքող ուսանողների ակցիայի ժամանակ մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտի՝ «ուսանողների փոխարեն ճիշտ կլինի «միլիցեքին» բանակ տանեն» հայտարարությանը։

«Պարտադիր զինծառայության օրինագծի դեմ բողոքող ուսանողների այս օրերի ակցիաներին ոչ միայն խնդիր բարձրացրած երիտասարդները, այլև որոշ պատեհապաշտներ են մասնակցում: Ջրերի պղտորվելու ժամանակ սովորական երևույթ է, բայց անպատասխանատվությունն էլ պիտի սահման ունենա:

Օրինակ, մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ ներկայացած ոմն Սաղաթելյան լրատվամիջոցներին հայտարարում է, թե ուսանողների փոխարեն ճիշտ կլինի «միլիցեքին» բանակ տանեն: Դոցենտը, որ նաև մանկավարժ է ենթադրում, գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ «միլիցեք» չի, «ոստիկաններ» է:

Երկրորդ. պիտի տեղյակ լիներ, որ ոստիկանությունում ծառայողը պարտադիր պետք է զինծառայություն անցած լինի:

Երրորդ. այդ ոստիկանները մասնակցել են Արցախյան ազատամարտին, հետո՝ Քառօրյա պատերազմին, ու ամեն պահ պատրաստվում ու պատրաստ են, որպես բանակի առաջին ռեզերվ, մեկնելու ռազմաճակատ:

Չորրորդ. այդ ոստիկաններից շատերը ոչ միայն զինծառայությունից վերադարձել ու ծառայում են ոստիկանությունում, այլև ծառայելուն զուգահեռ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Հատուկ շեշտում եմ «ծառայություն»-նն ու «սովորել»-ը, որպեսզի մասնագետ ու քաղաքացի դաստիարակողը հասկանա, որ ծառայությունն ու սովորելը հականիշներ չեն, այլ, հաճախ, հոմանիշներ են: Տասնութ տարեկանը, էմոցիաներին տրված, գուցե սա դժվար ըմբռնի, բայց, կարծում եմ, դոցենտը, այն էլ՝ մաթեմատիկայի պրագմատիկ ոլորտի, պարտավոր է ընկալել, հակառակ դեպքում ինչպես ու որ գիտության տարածքներն է առաջնորդում իր ուսանողներին», – Facebook-յան իր էջում գրել է Ա. Ահարոնյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ