22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան տեսախցիկներ է տեղադրել հայ-թուրքական սահմանին

Թուրքիան սկսել է  Հայաստանի հետ սահմանին՝ Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկների փորձարկման աշխատանքները:

Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով Կարսի նահանգապետարանի հայտարարությանը, նշում է, որ տեսախցիկները տեղադրվել են անվտանգության նկատառումներից ելնելով:

Կարսի նահանգապետարանից նշել են, որ Հայաստանի հետ սահմանային շրջաններում տեսանկարահանման և վերահսկման սարքերի տեղադրման  նախագիծը մեկնարկել էր եռևս  2017թ. օգոստոսի 3-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են հայ-թուրքական սահմանին կառուցել անվտանգության պատ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ