27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գազի գնի էժանացումը լուրջ խթան է Հայաստանի տնտեսական աճի համար. քաղաքագետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցից քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարեւորեց  կողմերի միջեւ ստորագրված հայ-ռուսական 12 պայմանագրերը։ Քաղաքագետի խոսքով,  Հայաստանին հաջողվեց Մաքսային միությանն անդամակցությունը զուգորդել Եվրամիության ծրագրերի հետ, եւ դա կարող է օրինակ լինել Արեւելյան գործընկերության բոլոր երկրների համար։

“ Հայաստանի դեպքում փաստացի գործում է “եւ- եւ”-ի քաղաքականությունը, բայց ոչ իրավական առումով”,- այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում կարծիք հայտնեց քաղաքագետը, ում համոզմամբ՝ Հայաստանի դիրքերը կամրապնդվեն նաեւ ռազմական շուկայում, քանի որ  Հայաստանը կարող է իրեն անհրաժեշտ զենքը  ռուսական հիմնարկներից ձեռք բերել շուկայականից էժան գներով։  

Քաղաքագետն անձամբ դեմ է  պետական ակտիվների՝ այլ պետությանը փոխանցելուն, բայց ոչինչ չի կարող ասել “ՀայՌուսգազարդի”` 20 տոկոս բաժնեմասը “Գազպրոմին” վաճառելու արդյունավետության մասին, քանի որ մանրամասներին ծանոթ չէ:

Հ․Մելիք-Շահնազարյանի համոզմամբ սակայն, գազի գնի էժանացումը եւ որոշ ապրանքների մաքսատուրքերի վերացումը լուրջ խթան է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ