02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հայերենը սփյուռքի դպրոցներում օտար լեզո՞ւ. Հայոց աշխարհ

   Ի՞նչ լեզուներով է խոսում Սփյուռքը։ Սփյուռքը այսօր խոսում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն եւ այլն։ Ըստ երեւույթին, օտարախոս Սփյուռքը առավելապես խոսում է հնդեվրոպական լեզուներով՝ սլավոնական, անգլո-սաքսոնական, լատինական եւ այլն։ Այս հանգամանքը կարեւոր է, որովհետեւ հայերենն էլ հնդեվրոպական լեզու է, ուրեմն նույնանման տրամաբանություն կա երեխաների խոսած լեզվի եւ հայերենի միջեւ, ինչը դրական է։ 

 Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը:

     Հայերենն ունի հոլովումներ, որոնք չկան անգլերենում, ֆրանսերենում, իսպաներենում, պորտուգալերենում եւ իտալերենում, սակայն կան ռուսերենում, գերմաներենում, ռումիներենում եւ հունարենում։ Հոլովում չունեցող լեզուներով խոսողները ավելի դժվար են ըմբռնում հոլովումների կառույցը եւ քերականական նշանակությունը, քան, օրինակ, ռուսերեն, հունարեն կամ գերմաներեն խոսողները։ 
     Ընդունելով մեր լեզվի երկու ճյուղերի տարբերությունները՝ թերթի հոդվածագիրը համոզված է, որ  եթե կարողանանք գծել մի ճանապարհ, որով հայերենը ուսուցանվի իբրեւ օտար լեզու, ապա անհրաժեշտ կլինի միայն փոքր-ինչ հարմարեցնել երկու ճյուղերի միջեւ տարբերությունները։ 
  

   Այս ուղղությամբ հիմնական դերը վերապահված է Հայաստանի լեզվաբաններին, հայագետներին եւ հայերենագետներին։ Մոտավորապես նույն պատասխանատվությունը կարելի է վերագրել օտար լեզվաբաններին եւ հատկապես նրանց, ովքեր օտար լեզուների ուսուցման մասնագետ են։ 
    

  Արդյունքը պիտի լինի հայերենի ուսուցման նոր համակարգի ստեղծումը, որը հիմք կդառնա հաջորդական քայլերի, որոնք են նոր մեթոդաբանության, համապատասխան դասագրքերի ստեղծումը եւ ուսուցչական նոր կադրերի պատրաստումը։ 

   Նախկինում դասագրքով դաստիարակվում էր հայկական զգացումներ ունեցող եւ հայկական մթնոլորտում մեծացած երեխան։ Նման մոտեցման ձախողումից հետո, ոչ հայախոս հայերի, օտարացած հայերի եւ հայերեն չիմացող օտարների դեպքում, անհրաժեշտ է վերանայել նախկին մեթոդաբանությունը եւ չփոխանցել այն համոզմունքը, որ հայերենը ծառայում է միմիայն Հայաստանի, հայ ժողովրդի, հայոց պատմության, հայ գրականության կամ Հայ Դատի մասին խոսելուն, այլ հաստատել այն գիտակցությունը, որ հայերենը կենդանի եւ կենսունակ լեզու է, որը ծառայում է բոլոր ոլորտներին։ 

 Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ