Թուրքիայի վարչապետի ընտանիքի անդամները ներգրավված են օֆշորային սկանդալի մեջ
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) տեղեկատվություն է տրամադրել աշխարհի նախկին և ներկա ղեկավարների օֆշորային գործունեության մասին:
Ըստ թուրքական « Halk TV » լրատվամիջոցի՝ հրապարակվել է 13.4մլն նյութ «Paradise Papers» (Դրախտի փաստաթղթեր) անվամբ, որոնց մեջ առկա են նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ընտանիքի տան անդամների անունները, ովքեր նույնպես ներգրավված են օֆշորային սկանդալների մեջ:
Մասնավորապես այդ անունների մեջ են Թուրքիայի վարչապետի 2 որդիները (Էրքամ Յըլդըրըմ, Բյուլենթ Յըլդըրըմ) , ովքեր Մալթայում ունեն 5 ընկերություններ (Hawke Bay Marine Co, Black Eagle Marine, South Seas Shipping N.V., Dertel Shipping Limited, Nova Warrior Limited.):
Առաջինը հիմնադրվել է 2004թ., 2-րդ ընկերությունը հիմնադրվել է 2007-թ.-ին: Հայտնի է դարձել, որ այդ 2 ընկերությունների տնօրենն էլ հանդիսանում է Էրքամ Յըլդըրըմը:
Օֆշորային սկանդալի մեջ է ներգրավված նաև Թուրքիայի վարչապետի հորեղբայրը՝ Յըլմազ Յըլդըրըմը, ով նույպես Մալթայում ունի 2 ընկերություններ: