Մասսայական ձերբակալություններ Մոսկվայի կենտրոնում /տեսանյութ/
Մոսկվայի կենտրոնում ավելի քան 263 հոգի է ձերբակալվել, ովքեր չթույլատրված հանրահավաքի էին մասնակցում։ Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցներից շատերը զենք են ունեցել։
Ձերբակալվածները մասնակցում էին Տվերսկայա փողոցում ընթացող չթույլատրված ակցիային։ Նրանք ծայրահեղական եւ արգելված «Արտպոդգոտովկա» շարժման համակիրներն էին։
Հարկ է նշել, որ «Արտպոդգոտովկայի» հիմնադիրն է ազգայնական Վյաչեսլավ Մալցեւը, որի դեմ ծայրահեղականության մասին քրեական գործ է հարուցվել: Մալցեւը մի քանի տարի շարունակ ասել է, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Ռուսաստանում հեղափոխություն կլինի: