19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սիրիան թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում որակում է որպես ագրեսիա և օկուպացում

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում որակում է որպես ագրեսիա և օկուպացում:

Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ սիրիացի պաշտոնյան նշել է, որ, լինելով երաշխավոր երկիր, Թուրքիայի գործողությունները  չեն համապատասխանում Իդլիբի հարցում երաշխավոր երկրների միջև ձերք բերված համաձայնությանը:

Ջաֆերին հայտնել է, որ այդ հարցը  Իրանի և Ռուսաստանի հետ քննարկվել է հոկտեմբերի Աստանայում կայացած Սիրիայի վերաբերյալ բանակցություններում:

«Ռուսաստանը և Իրանը բոլոր երաշխավոր երկրներին պետք է հորդորեն, որ նրանք  կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները»,- ընդգծել է Ջաֆերին:

Վերջինս հայտնել է նաև, որ իրենք օկուպացում են որակում Սիրիայում ամերիկացի զինվորների ներկայությունը ևս.

«Սիրիայի արտգործնախարարությունը պաշտոնապես նոտա է հղել Նյու-Յորք: Մենք մեր անկախության նկատմամբ ագրեսիա ենք դիտարկում ցամաքում ԱՄՆ-ի ներկայությունը, ինչպես նաև այսպես կոչված միջազգային կոալիցայի թշնամական գործողությունները»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ